Բաժիններ՝

Մայր թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման մեղավորները պետք է պատժվեն. ԿԳՄՍ նախարար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման մեղավորները պետք է պատժվեն. հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին:

Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս