
««Էջմիածնի նշանդրեքի կնոջը» դուք իշխանություն չեք վստահել, որ հիմա էլ պահանջում եք, թե ինչ գիտակցություն ունենա». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ո՛չ Լյուսի Քոչարյանին, ո՛չ Տաթևիկ Ռևազյանին, և ո՛չ էլ «Էջմիածնի նշանդրեքի կնոջը» դուք իշխանություն չեք վստահել, որ հիմա էլ պահանջում եք, թե ինչպես խոսեն, ինչպես վարվեն և ինչ գիտակցություն ունենան:
Թե՛, երեսպաշտությունը, թե՛ անձնական կյանքի որոշումը, և թե՛ անպատասխանատու գիտակցությունը եղել են, կան և լինելու են:
Պահանջե՛ք նրանից, ում վստահել եք Ձեզ կառավարել»: