
Անձը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, Թումոյի աշխատակից չէ, պայմանագրով աշխատում է վարձակալներից մեկի հետ. Պարզաբանում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի հետ ունեցած առնչության մասին:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին.
Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:
Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:
Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում:
Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը»: