Կարտոֆիլն ու հավը՝ պատրաստված ջեռոցում. լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Հավի միս – 1 կգ
2. Կարտոֆիլ – 800 գ
3. Սոխ – 1 գլուխ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Մայոնեզ – 150 գ
6. Թթվասեր – 150 գ
7. Աղ
8. Համեմունքներ
9. Ջուր – 1-1.5 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Հավը լվանալ և կտորների բաժանել:
2. Սոխը կտրատել ոչ շատ բարակ:
3. Սոուսի համար խառնել մայոնեզը և թթվասերը, ավելացնել ճզմած սխտոր, աղ և համեմունքներ:
4. Կարտոֆիլը լվանալ և կտրատել:
5. Տապակի մեջ ջուր լցնել, ավելացնել կարտոֆիլը, սոխը, համեմել աղով և դնել հավի կտորները: Վրայից լցնել սոուսը:
6. Եփել 45 րոպե, 200 С ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը