Բաժիններ՝

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.

նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։

Նշենք, որ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս պահի դրությամբ կա 9 կասկածելի դեպք. «Այսօր կհասցնենք 9 հոգուն թեստավորել, եթե առաջին պատասխանը դրական է լինում, կրկնակի թեստավորում է արվում, որից հետո հանրությունը կտեղեկանա թեստերի պատասխաններին»,- նշել է վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս