Վիվա-ՄՏՍ-ում «Samsung Galaxy»-ի մի շարք մոդելներ գնելիս՝ 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան
Գարնանն ընդառաջ՝ «Samsung» սմարթֆոնների մի շարք մոդելներ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից գնելու դեպքում, կտրվի 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
Առաջարկվող մոդելներ.
Մոդելներ | Գինը
ՀՀ դրամ |
Samsung Galaxy A20 | 103,900 |
Samsung Galaxy A20s (2019) | 103,900 |
Samsung Galaxy A30 32 GB | 127,900 |
Samsung Galaxy A30s 32 GB (2019) | 111,900 |
Samsung Galaxy A30s 64 GB (2019) | 127,900 |
Samsung Galaxy A40 (2019) | 143,900 |
Samsung Galaxy A50 64 GB (2019) | 143,900 |
Samsung Galaxy A50 128 GB | 159,900 |
Սմարթֆոնները կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:
Առաջարկը գործում է մինչև 2020թ. մարտի 31-ը (ներառյալ):
Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է.
- «Snapchat», «Instagram», «Facebook», «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն
- 5 ԳԲ ինտերնետ
- 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
- 10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
- 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Ի դեպ, մինչև 2020թ. մարտի 31-ը ներառյալ, «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները նաև կարող են օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» առցանց գնումների հավելվածներից և կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:
Ծանոթություն
- 100 ԳԲ ինտերնետ փաթեթի օգտագործման ժամկետը 2 ամիս է:
- Առաջարկի շրջանակում նախ սպառվում է «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը, իսկ այնուհետև՝ տրամադրվող 100 ԳԲ ինտերնետը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ և 100 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
- «Y» սակագնային պլանի ակտիվ ժամանակահատվածում, ներառված անսահմանափակ հավելվածներից և կայքերից օգտվելիս, սակագնային պլանով տրամադրվող փաթեթների և 100 ԳԲ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com