
Հանկարծամահ եղած կնոջն իրականում հարսը խեղդամահ էր արել. մանրամասներ

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ին, ժամը 08.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում հարսը խեղդամահ է արել նրան:
31-ամյա կինը բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, ապա ձերբակալվել է:
Սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Կատարվում է քննություն: