Բաժիններ՝

«Բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում». Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին և ուսանողներին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության ??:

❗️Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

❗️❗️Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

❗️❗️❗️Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին ?

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Դե ինչ, ի գործ»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10158065304598501&set=a.10151181109363501&type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս