Բաժիններ՝

Ավտոմեքենայի վարորդը անսթափ վիճակում ճանապարհից դուրս է եկել և գլորվել ձորը

Փետրվարի 28-ին ժամը 19:35-ի սահմաններում Նորագյուղ-Իվանյան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին Ասկերան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հ.-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա. Հ.-ն ստացած արտաքին քթի կոտրվածք, ստորին շրթունքի պատռված վերք վնասվածքներով տեղափոխվել է Իվանյանի զինհոսպիտալ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անսթափ վիճակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

ԱՀ ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս