Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թեւի անվերապահ հաղթանակի մասին։
Փետրվարի 26-ին, ժամը 19:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 32-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքի հիվանդանոցների աղբյուրներ։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում:
Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ է ընթանում, այն կարող է ստեղծվել բավականին արագ, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք եւ հայտնաբերվել է 433 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել Միլուոքիի (Վիսկոնսինի նահանգ) Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում: Սպանվել է առնվազն հինգ մարդ:
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան:
ՀՀ տարածքում փետրվարի 27-ի ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ կրկին խորհրդակցություն էր անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը եւ հետագա քայլերը: Սակայն ներկայացնելով 2019 թվականի արդյունքները՝ Փաշինյանը նաեւ քննադատել է ներկաներին:
«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։ Ինչպես հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ։
«Ժողովուրդ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: «Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Այո» լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակին՝ գրում է. ««Garoon-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:
«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:
Հանրաքվեի իշխանական «Այո» շտաբի կողմից ընտրված «Այո» լոգոտիպի հաղթող «Գարուն» գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել լոգոտիպի շուրջ ստեղծված տհաճ իրավիճակի վերաբերյալ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, եւ ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։ «Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»: Բանն այն է որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է եւ առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
«Փաստ» թերթը գրում է. «Երբ համադրում ես Նիկոլ Փաշինյանի տարբեր ելույթները, այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում շուրջբոլորը կա՛մ հանցագործներ են, կա՛մ հակապետական տարրեր, կա՛մ դավաճաններ: Մենք մեր իսկ հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով, պառակտումով՝ այն դեպքում, երբ մեր դեմ աշխատում են արտաքին թշնամիները, ընդ որում՝ բացառիկ միասնականությամբ: Մյուս կողմից՝ փաստացի մեկ-երկու գործից զատ առ այսօր չկա որեւէ առարկայական ապացույց վերոնշյալ ծանր մեղադրանքների առումով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքով. 2-ական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։