Բախվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 26-ին, ժամը 19:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի  Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Գուրգեն Գ., ծնված 1974 թ.), «BMW» (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1981 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1969 թ.) և «ՎԱԶ-21012» մակնիշների (վարորդ՝ Դավիթ Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարինե Հ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս