Երևանում փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջիկը փետրվարի 24-ին լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից:
Պետությունը կորոնավիրուսի տարածման առումով ռիսկային համարվող երկրներից` այդ թվում Իտալիայից, Հայաստան ժամանած անձանց համար կկազմի հասցեական քարտեր և հիվանդության գաղտնի շրջանի չափով կիրականացնի հսկողություն:
Գևորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի սպասելիքներով:
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։
Փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:
168.am-ը բազմիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ հայկական ավիաշուկա լոուքոսթ ավիաընկերությունների մուտքն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել շուկայում գործող դասական ավիաընկերությունների համար, և, որ այդ ամենի արդյունքում դասական ավիաընկերությունները կարող են լքել հայկական շուկան:
Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ:
Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի:
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի՝«Լեչեի» հետ խաղում խփեց հռոմեացիների երկրորդ գոլը:
Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատակաքննության ապացույցների հետազոտման փուլն է: Դատարանն անցել է գործում ներգրավված տեսանյութերի հետազոտմանը, դրանք ցուցադրելուց հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:
Դու բոլոր բարոյական սահմաններն անցար, տո այ «բենյամի՛ն», էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում 《կիրթ ալիևիցդ》, թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ բարեկամ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուսի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում:
Մի քանի շաբաթ առաջ, երբ Չինաստանում կորոնավիրուսի վարակի ու մահվան դեպքերի շուրջ աղմուկը դեռ նոր էր, Երևանի փողոցներում հաճախ կարելի էր տեսնել բժշկական դիմակներ կրող մարդկանց։ Հիմա դիմակավորները հազվադեպ են։ Դեղատներում դիմակ չեք գտնի։
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:
Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն:
Ուրեմն, Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, նյետու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նախորդ տարի հոկտեմբերին հանրային քննարկման դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը, որը ներկայացվել էր նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նախագծում ներկայացվել էին առաջարկներ, ըստ որոնց՝ Հայոց լեզու, Գրականություն ու Հայոց պատմություն առարկաները բուհերում պետք է դառնան ոչ պարտադիր, և ԳԱԱ-ի ինստիտուտները միացնեն բուհերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ստորագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում։
Այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ աշխատանքից ազատման դիմում է գրել «Թիվ 1 բորտի» հրամանատարը՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: