![](/banners/BeFunky-design.jpg)
Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/25084.jpg)
Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: