Երևանում պատուհանից ընկած 1.5 տարեկան աղջիկն արդեն առողջ է և դուրս է գրվել հիվանդանոցից
Երևանում փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջիկը փետրվարի 24-ին լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապրեի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,- նշել է Դերձյանը: