Բաժիններ՝

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Հունվարի 24-ից մոտ 2000-ից ավելի անձանց հսկել ենք, ունեցել ենք 83 հոսպիտալացում: Այսինքն՝ անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել ենք անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»,-ասաց Վանյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829