Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս