Բաժիններ՝

Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու մարդաշատ վայրեր հաճախելուց

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Ինչպես հաղորդում  է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեսպանության էջը, երկրի հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները:

«Տեղեկացնում ենք, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը 219 մարդ է, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,-նշում են դեսպանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս