«Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների». Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով բոլորին դրդելով անկարգությունների՝ Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։

Իսկ դուք մտածո՞ւմ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. Ժողովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մտցնել հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։ Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումների։ Իսկ զավեշտը այն է, որ հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։

Ողբերգությունից անցել է տաս տարուց ավել, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշե՛ք, Աստծո դատաստանից դեռ ոչ մեկ չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք…»։

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին…

Gepostet von Ara Vardanyan am Montag, 10. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս