Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որպեսզի Պոգբան հեռանա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան թիմակիցներին ասել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ: «Յունայթեդի» ֆուտբոլիստներն իրենց հերթին՝ կարծում են, որ ակումբը պետք է հրաժեշտ տա ֆրանսիացուն, հայտնում է Manchester Evening News-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման՝ երկու վնասվածքների պատճառով:

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, բայց ակումբն ունի մեկ մրցաշրջանով պայմանագիրը երկարաձգելու իրավունք:

Ենթադրվում է, որ ամռանը Պոգբային կփորձի վերադարձնել իր նախկին ակումբը՝ «Յուվենթուսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս