
Ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

Փետրվարի 4-ին, ժամը 01:19-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից: