Բաժիններ՝

Ինչ-որ մեկը համացանցում տեղադրել է հավով և բրնձով ուտեստի ճապոնական բաղադրատոմսը. միլիոնավոր մարդիկ հիացմունքի մեջ են

Ճապոնական KFC-ում միշտ հսկայական հերթեր կան և լինում է, որ սնունդը բոլորին չի բավարարում: Այդ իսկ պատճառով, Թվիթերի օգտատերերից մեկը որոշել է կիսվել KFC-ի հավով և բրնձով ուտեստի տնական բաղադրատոմսով, որը պարզապես պայթեցրել է համացանցը:

Ուտեստը պատրաստելու համար բազմաեփի մեջ պետք է բրինձ լցնել, դնել հավի մի քանի կտոր, ավելացնել ջուր և համեմունքներ:

Պատրաստելուց հետո հավը կարելի է կտորների մասնատել, համեմել աղով և պղպեղով:

Այս բաղադրատոմսն այնքան պարզ է և զարմանալի, որ դրան անդրադարձել են անգամ տեղական GetNews թերթում:

Կարդացեք նաև

«Հավը ստացվում է շատ փափուկ, իսկ բրինձը անուշահոտ է համեմունքների պատճառով: Համը յուրաքանչյուրի մոտ կարող է տարբերվել՝ կախված հավի մասից և համեմունքների քանակից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս