ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն:
Ուշագրավ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներիը՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը: Նա միաժամանակ նաև հայտարարում է, որ դա տեղի է ունեցել «աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունքում»: «Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է»,- ասում է նա:
ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն,որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների,այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում,թե այդտեղ աղետալի բան կա։
«Փաստ 57. ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթը». Վարչապետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:
Օրերս համացանցում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե իբր մի շարք հասարակական կազմակերպություններ (այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը») փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվել են հարկերից: Ու թեպետ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը փաստարկված ներկայացրեց տեղեկության կեղծ լինելը, այդուհանդերձ այն շարունակվեց տիրաժավորվել տարբեր անձանց (օրինակ՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի) կողմից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասսայական սեգրեգացիա չէ:
«2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար». Փաշինյան
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:
Տարբեր գերատեսչությունների, համայնքապետարանների 2020 թվականի գնումների պլանին ծանոթանալիս ամենատարբեր ապրանքատեսակների կարելի է հանդիպել։ Հաճախ կարելի է տեսնել նաև չափազանց ուշագրավ փաստեր:
Թուրքիայում հունվարի 24–ի երեկոյան տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից տեսանյութեր են հայտնվել համացանցում, որոնցից մեկը ներկայացնում ենք։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։
Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած և ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում՝:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:
Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը։ Նրանց մի մասն արտագաղթում է։ Իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում արտերկիր մեկնել, տեղափոխվում են Արցախ, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու։
Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:
Հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունվարի 24-ին, ժամը 14:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը:
Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:
Հունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Սահմանադրական դատարանը կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Նա հերթական անգամ փնտրում է մեղավորների՝ արդարացնելու համար այս կամ այն բարձրագոչ հայտարարության անարդյունավետ իրականացումը․ այս դեպքում՝ իր հակակոռուպցիոն տապալված քաղաքականության համար մեղադրելով Սահմանադրական դատարանին։
«Ներկայումս ծավալվող գործընթացը ողջունելի է միայն հանդիպումների ինտենսիվությամբ: Այսինքն՝ նախարարները բավականին հաճախ են հանդիպում: Վստահ եմ, որ այդ հանդիպումները չեն հանգեցնելու լուրջ արդյունքների, այդ հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորմանը վերաբերող համակարգային և խորքային հարցեր չեն քննարկվում տարաձայնությունների պատճառով, բայց միտումը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները որոշ առումով գործում են, որը գուցեև հանդիպումների այս ինտենսիվության արդյունքն է»: