Բաժիններ՝

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամե­նա­սիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորաց­մանը՝ ի շահ մեր ժողովուրդների

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջո­ղու­թյուն­ների մաղթանքներս»։

Չինաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնն ավանդականորեն խորհրդանշում է գարնան սկիզբը և բնության զարթոնքը։ Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր նվաճումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս