Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է: «Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031