
Շոկոլադե համեղ տորթ, որի պատրաստման համար կպահանջվի 20 րոպե

Բաղադրիչներ
1. Կարագ – 100 գ
2. Խտացրած կաթ – 1 բանկա
3. Ձու – 2 հատ
4. Ալյուր – 1 բաժակ
5. Սոդա – 0.5 թ/գ
6. Կակաո – 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը հալեցնել և խառնել խտացրած կաթի հետ:
2. Ավելացնել ձվերը և կիտրոնի հյութով հանգցրած սոդան: Այնուհետև ավելացնել ալյուրը, կակաոն և խառնել:
3. Ստացված զանգվածից տորթի 3 շերտ թխել:
4. Կրեմի համար 300 գ թթվասերը հարել 150 գ շաքարավազի հետ:
5. Երբ շերտերը դեռ թաց են, պատել կրեմով:
6. Զարդարել՝ ըստ ցանկության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը