Բաժիններ՝

Իտալիայում երկրպագուները վրաերթի են ենթարկել հակառակորդ թիմի երկրպագուին, վերջինս մահացել է, 25 մարդ՝ ձերբակալվել

Իտալիայում բախման արդյունքում մահացել է «Վիլտուր Ռիոներոյի» երկրպագու Ֆաբիո Տուչիարիելոն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ի երեկոյան, Պոտենզա քաղաքի մոտակայքում: 39-ամյա տղամարդուն վրաերթի են ենթարկել մեքենայով, որում եղել են «Մելֆի» ակումբի երկրպագուները, որը «Վիլտուր Ռիոներոյի» գլխավոր մրցակիցն է: Եվս երեք երկրպագու ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Միջադեպի արդյունքում ձերբակալվել է մեքենայի 30-ամյա վարորդը, ինչպես նաև՝  ևս 24 հոգի, ովքեր իբր «Վիլտուր Ռիոներոյի» երկրպագուներ են և մասնակցել են միջադեպին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031