Համեղ և հագեցնող աղցան՝ սոխով և լոբով
Բաղադրիչներ
1. Պահածոյացված լոբի- 500 գ
2. Թարմ շամպինիոններ – 500 գ
3. Թթու վարունգ – 4 հատ
4. Սոխ – 2 հատ
5. Բուսայուղ – 3 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սունկը շերտատել, տապակել բուսայուղով: Ավելացնել մանր կտրատված սոխը:
2. Վարունգը բարակ շերտատել, լոբին լավ լվանալ:
3. Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով: Ավելացնել բուսայուղ, կրկին խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը