
«Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը». Սուրեն Պապիկյան

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով ըստ իրեն՝ 2020-ի առաջին ուրախալի լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար.
Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։
Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։ Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքը կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»: