«Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»։
Իրանի հոգևոր առաջնորդը այաթոլա Ալի Խամենեին Իրանի կողմից ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը համարում է «ապտակ»՝ ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով։
Շիրակի մարզի Մարալիկ՝ այժմ Անի խոշորացված համայնքում ծննդատան փակման դեմ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք առավոտից փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) համաշխարհային շուկային նավթի մատակարարումների ընդհատումներ չի սպասում Մերձավոր Արեւելքում իրադրության սրման կապակցությամբ եւ հուսով է, որ տարածաշրջանում կոնֆլիկտի հետագա էսկալացիայից կհաջողվի խուսափել:
Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:
Հունվարի 6-ին, ժամը 12.55-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի տներից մեկում հանկարծամահ է եղել 59-ամյա Սաղաթել Սաղաթելյանը։
Դժվար է կռահել թե ինչ հիմքով էր այդ հայտարարությունն արվում այն դեպքում, երբ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ գրին-քարտ ստանալու համար դիմում ներկայացրել էին շուրջ 260 հազար ՀՀ քաղաքացիներ, այդ թիվը 2018թ կազմել էր 78 հազար, իսկ 2017-ի՝ 67 հազար: Մի՞թե նման վիճակագրությունը հիմք է տալիս պնդելու արտագաղթի միտումների նվազման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների։
Հունվարի 7-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Դենիս Պ.-ն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց։
Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել է ուկրաինական:
Ադրբեջանական մանիպուլյացիոն հնարքները՝ Իրանի իրադարձությունների ֆոնին. փորձագետ. ՈՒՂԻՂ
Տնտեսական ինչպիսի՞ տարի է լինելու 2020 թվականը. ՈՒՂԻՂ
Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի եւ Ադրբեջանի Համախառն ներքին արդյունքները՝ ՀՆԱ, համեմատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) օպերատիվ շտաբ է ստեղծել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու նպատակով, որի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին:
Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։ Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Հրապարակվել է տեսագրություն Թեհրանում «Ուկրաինայի միջագային ավիագծերի» օդանավի կործանման վայրից: Կադրերում երեւում են ինքնաթիռի բեկորները: Ավիաաղետի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն արգելված են Մերձավոր Արեւելքի զգալի մասով, մասնավորապես, Իրանի, Իրաքի, Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքով:
Ժամագործությունը Հայաստանում. պատմություն և հեռանկարներ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: