Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հանկարծամահ էր եղել

Հունվարի 6-ին, ժամը 12.55-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի տներից մեկում հանկարծամահ է եղել 59-ամյա Սաղաթել Սաղաթելյանը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սաղաթել Սաղաթելյանը 2008 թ. սեպտեմբերի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 3-րդ կետի, 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 272-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031