
«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին». Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին:
«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական ուղերձում: