Բաժիններ՝

Ինչպես տաքանալ ձմռանը և կանխել մրսածությունը

Ձմռանը փողոցում կարելի է մրսել հաշված րոպեների ընթացքում: Առաջարկում ենք միջոցներ, որոնք և՛ կտաքացնեն, և՛ կկանխեն մրսածությունը:

Դրսում եթե շատ ցուրտ է, աշխատեք շնչել դանդաղ, բայց ոչ խորը: Այս վարժությունը հանգստացնում է նյարդային համակարգն ու օրգանիզմին հնարավորություն է տալիս հարմարվել ցրտին: Արագ քայլելով ու այս կերպ շնչելով, դուք կզգաք, թե որքան եք տաքանում:

Կարելի է ընդունել ալկոհոլ, բայց ոչ թե ներսից, այլ դրսից: Եթե ճանապարհին մրսել եք, չի կարելի ալկոհոլ խմել տաքանալու նպատակով: Այն շատ շուտ թուլացնում է մարմինն, իսկ կրկին դուրս գալու դեպքում ավելի շատ կմրսեք: Բացի այդ, թուլացած ու տաքացած վիճակում հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է: Այլ բան է, եթե ալկոհոլ «ընդունում ենք» արտաքինից: Ձեռքի արագ շարժումով կարելի է շփել մաշկը օղիով: Կարելի է ինհալյացիա անել եղեսպակի գոլորշիով: Առհասարակ դեղաբույսերով ինհալյացիաները շատ լավ օգնում են մրսածության դեպքում:

Մրսածությանը շատ լավ օգնում է կոճապղպեղի (իմբիր) արմատը: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել: Ե՛վ համեղ է, եւ՛ օգտակար մրսածությանը:

Շատ լավ օգնում ու հանգստացնում է ցնցուղով մերսումը: Եթե զգում եք, որ փողոցում մրսել եք, տուն մտնելուց հետո անմիջապես տաք ցնցուղ ընդունեք: Ջրի տաքությունը կարելի է հազիվ դիմանալու աստիճան անել: Իհարկե, նաեւ պետք է զգույշ լինել, որովհետեւ այն սրտի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս