Գիտնականները կոֆեինի նոր օգտակար հատկություն են բացահայտել

Կոֆեինը կարող է փոխհատուցել սխալ սնվելու բացասական հետեւանքները, քանի որ դանդաղեցնում է ճարպերի կուտակումը: Ինչպես գրել է MedicalXpress հրատարակությունը, այս եզրակացությանն են հանգել Ուրբանա Շամփեյնի Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները։

Գիտափորձը կատարվել է առնետների վրա: Կրծողները, որոնք չորս շաբաթ կոֆեին են ստացել մատե թեյով, 16 տոկոսով պակաս քաշ եւ 22 տոկոսով պակաս ճարպ են հավաքել նրանց համեմատությասբ, որոնց մատե են տվել առանց կոֆեինի: Ինչպես հայտնի է, պարագվայական մատե թեյը պատրաստում են պարագվայական փշարմավի չորացված մանրացված տերեւներից եւ մանրացված մատղաշ ճյուղերից:

Այն աչքի է ընկնում կոֆեինի բարձր պարունակությամբ: Հետաքրքրական է որ այդ ամբողջ ժամանակ առնետների կերաբաժինը բաղկացած է եղել 40 տոկոս ճարպերից, 45 տոկոս ածխաջրեից եւ 15 տոկոս սպիտակուցներից: Ըստ որում գործածվող կոֆեինի քանակությունը համարժեք է եղել մարդու համար չորս գավաթ սուրճին: Ուշագրավ է, որ հաջողվել է հենց նույն արդյունքներին հասնել սինթետիկ կոֆեինի եւ սուրճի կոֆեինի միջոցով: Ապագայում գիտնականները պետք է հասկանան, թե ինչպես մատեն եւ կոֆեինը կարող են օգնել ավելորդ քաշով, ճարպակալմամբ նյութափոխանակության խանգարումներով մարդկանց, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս