
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 21-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: