
Սամվել Ալեքսանյանը դժգոհեց Վալերի Օսիպյանին. «Եթե հրշեջները շուտ հասնեին, հրդեհը նման մեծ ծավալների չէր հասնի. 2 մեքենա էին ուղարկել». ուղիղ

Փրկարարներին դեռևս չի հաջողվոում մարել Մալաթիա Մոլում բռնկված հրդեհը:
ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Վերջինս մեկնել է դեպքի վայր:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Տեղում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան մոտեցավ գործարար Սամվել Ալեքսանյանը և դժգոհեց՝ ասելով, որ եթե հրշեջները շուտ հասնեին դեպքի վայր, հրդեհը նման մեծ ծավալների չէր հասնի. «2 մեքենա էին ուղարկել»,- բողոքեց Ս. Ալեքսանյանը:
Ի պատասխան Վալերի Օսիպյանն ասաց, թե իրենք մասնագետներ են, եթե այդ թվով մեքենա են ուղակել, ուրեմն այդպես է պետք եղել:
Հավելենք, որ այս պահին դեպքի վայրում են գտնվում 20-ից ավել հրշեջ մեքենաներ, բազմաթիվ շտապօգնության մեքենաներ: Շտապօգնության աշխատակիցները պարբերաբար օգնություն են ցուցաբերում ոստիկաններին ու փրկարարներին:
Ի դեպ, ավելի վաղ նույնպես Ս. Ալեքսանյանը Վ. Օսիպյանին բողոքել էր՝ ասելով. «Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ, դեմը չառան՝ երրորդը կպավ»:
https://www.facebook.com/azatutyun/videos/762957070826316/
https://www.facebook.com/lurer.1tv/videos/2413034342278814/UzpfSTI3MzA3Mjg4NjEzMzUxODoyMzc3NDU5MTg1Njk0ODY3/