
«Չենք պատրաստվում որևէ մեկին ստորագրել». Սուլշերը՝ Սանչեսի փոխարինման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ ազատ գործակալների շրջանում ակումբը չի փնտրելու Ալեքսիս Սանչեսին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Ինտեր»՝ վարձակալական հիմունքներով:
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին ստորագրել:
Սանչեսը որակյալ խաղացող է, ես այդ մասին բազմիցս ասել եմ: Լինում է այնպես, որ խաղացողին հետապնդում են վնասվածքները: Նա այնքան շատ վնասվածքներ ուներ, և դժվար է հստակ ասել՝ ինչու էր նա ստանում այս կամ այն վնասվածքը:
Երբեմն լինում է այնպես, որ լավ մարզավիճակ ես ձեռք բերում, գոլ ես խփում, և դա քեզ լրացուցիչ վստահություն է հաղորդում: Իսկ երբ խաղում ես ոչ լավագույն ձևով, այն կորցնում ես»,- Սուլշերին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը