Նեյմարը և ՊՍԺ-ն հաշտվել են
Հարձակվող Նեյմարը կարող է մնալ ՊՍԺ-ում:
Ֆուտբոլիստի միջավայրը սկսել է գիտակցել, որ դժվար կլինի նրան տեղափոխել մեկ այլ ակումբ՝ նախքան տրանսֆերային պատուհանը փակելը:
Ըստ L’Equipe-ի, վերջերս բրազիլալցու և փարիզեցիների առաջնորդների, մասնավորապես՝ մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ հարաբերությունները բարելավվում են, կողմերը շարժվում են հաշտեցման ուղղությամբ:
«Այլևս պատերազմ չկա»,- ասում է բանակցություններին ծանոթ մի աղբյուր:
«Կողմերը քաղաքակիրթ երկխոսություն են վարում»,- ավելացրել է մեկ այլ աղբյուր:
«Բարսելոնան» ցանկանում է այս ամառ վերադարձնել Նեյմարին Ֆրանսիայից: Փարիզեցիներն արդեն մերժել են կատալոնացիների մի քանի առաջարկներ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալը»:
Սիրարփի Աղաբաբյան