«Օբամեյանգը թույլ կողմեր չունի, բացառությամբ՝ հագուստի ոճի». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ աշխատելու մասին:
«Արդեն չորս տարի է անցել, երբ ես աշխատել եմ նրա հետ («Դորտմունդի Բորուսիայում»): Բոլորը գիտեն ամեն ինչ բոլորի մասին, այնպես որ, ոչ մի անակնկալ պետք չէ սպասել:
Օբամեյանգը թույլ կողմեր չունի, բացառությամբ՝ հագուստի ոճի: Այն խաղերում, որոնք մենք խաղացինք «Արսենալի» դեմ, մենք կարողացանք զսպել նրան, բայց նրա արագության պատճառով դա 100%-ով անհնար է երաշխավորել:
Դա իսկապես դժվար է: Մենք հասկանում ենք, որ մենք պետք է աշխատենք դրա վրա, հաղթահարենք դա: Մենք կարողացանք դա անել նախկինում, այժմ մենք պետք է դա անենք կրկին և ստեղծենք մեր սեփական պահերը»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» և «Արսենալը» կխաղան Պրեմիեր լիգայի երրորդ տուրի կենտրոնական հանդիպումում այսօր՝ 20:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան