Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից որևէ հրահանգ ստացե՞լ է՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանը դեռ չի «մարսել» բարձրաստիճան պածտոնյաների գաղտնալսման գործը:
Գրոսմայստեր Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում:
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերում Էդմոն Մարուքյանի` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Սիմոնյանը չի հասկանում, թե Մարուքյանը կոնկրետ ինչի է ուզում հասնել:
«Պարտադրված միգուցե լինում է, սակայն այս պարագայում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նշանակում է, որ պարտադրված որոշում չպետք է լինի»։
Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում Ադրբեջանի իշխանություններն, այդ երկրում առկա մարդու իրավունքների իրավիճակի քննարկման համատեքստում սուր քննադատության են ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 16-ին հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին:
Բելգիայի Շառլեռուայի դատարանը հինգ տարվա բանտարկության է դատապարտել սիրիացի փախստականին, որը մեղավոր է ճանաչվել Բելգիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։
Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։
170-ից ավելի բրիտանացի ձեռնարկատերեր Թերեզա Մեյին եւ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին հղած նամակում կոչ են արել երկրորդ հանրաքվեն անցկացնել Brexit-ի շուրջ:
Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Սիրիայում շարունակվող անբարենպաստ եղանակը հանգեցրել է Դամասկոսի նահանգի բոլոր դպրոցներում պարապմունքների չեղարկման եւ մի շարք համալսարաններում քննությունների հետաձգման, սակայն նավահանգիստներն արդեն բաց են նավագնացության համար:
Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկում են առանց հապաղելու հասնել կառավարության աշխատանքի վերսկսման, որն այժմ մասնակիորեն դադարեցված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակվող մերձավորարեւելյան հաշտության պլանը ենթադրում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեմտյան ափի 90 տոկոսի վրա եւ Երուսաղեմի բաժանում:
Հայաստանում մարդու իրավունքներ խնդիրներին լուծում տալու համար իշխանական ուժն իրեն կրող ու պատասխանատու է համարում և սկզբունքային դիրքորոշում ունի լուծում տալու հարցում: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով նույն ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրներին:
Կառավարությունում բուռն քննարկման առարկա դարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։
Ֆրանսիայում մի քանի պայթյուն է որոտացել «Լիոն-1» համալսարանի մասնաշենքում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից:
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «վերելակային» պայմանավորվածություն, ըստ էության, չկա, դա փորձ է հեգնելու, իսկ ղեկավարների հանդիպումներ կարող են ամենուր լինել՝ սեղանի շուրջ, աստիճանների վրա, բայց պետք է հիշել, թե ինչ են խոսել:
«Եթե մտնում ենք էդ դաշտ, որ հանցագործության մասին հաղորդում է, թող դիմեն իրավապահ մարմիններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով դեսպան Սերգեյ Մինասյանի պատասխանը ԼՀ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որը ներառված է օրակարգում, դեռ չի բերվել խորհրդարան: