«Եթե սրան հավելենք նաև Փաշինյանի՝ «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել ՀՀ նոր իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր, այլ անուղղակիորեն արտահայտում էր այսօրվա իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ:

Իրանի «ավտորիտար» լինելու մասին իշխանական պատգամավորի հայտնի հայտարարությունը բավական նյարդային արձագանք ստացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կարծում եմ, անհրաժեշտություն չկա ներկայացնելու Իրանի նշակությունն ու կարևորությունը Հայաստանի համար, ինչը, ցավոք սրտի, չի արտահայտվում նոր իշխանությունների իրանական քաղաքականության, կամ՝ ավելի ճիշտ, դրա բացակայության մեջ։

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարևոր այս բարեկամին ու գործընկերոջը։

Իսկ եթե սրան հավելենք նաև Փաշինյանի «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ»։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210297382591143

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031