
«Երկու երկրների ղեկավարները, ըստ էության, հաստատեցին Վիեննայի համաձայնության կարևորությունը». Հովհաննես Իգիթյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «վերելակային» պայմանավորվածություն, ըստ էության, չկա, դա փորձ է հեգնելու, իսկ ղեկավարների հանդիպումներ կարող են ամենուր լինել՝ սեղանի շուրջ, աստիճանների վրա, բայց պետք է հիշել, թե ինչ են խոսել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փոխարինվեցին «վերելակային» պայմանավորվածությամբ:
«Երկու երկրների ղեկավարները, ըստ էության, հաստատեցին Վիեննայի համաձայնության կարևորությունը»,- ասաց նա:
Ըստ Իգիթյանի՝ հրադադարի վերահսկողության մեխանիզմները չեն մոռացվել: Նա դրական գնահատեց սահմանին կրակոցների նվազելը:
Հ.Իգիթյանի կարծիքով՝ դա պայմանավորված է հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ միջազգային նոր մոտեցմամբ: