«Դրանց համար կրում ենք լրջագույն պատասխանատվություն և սկզբունքային դիրքորոշում ունենք». Լիլիթ Մակունց
Հայաստանում մարդու իրավունքներ խնդիրներին լուծում տալու համար իշխանական ուժն իրեն կրող ու պատասխանատու է համարում և սկզբունքային դիրքորոշում ունի լուծում տալու հարցում: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով նույն ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրներին:
«Մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում բարձրադիր իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն իրավունքի և օրենքի ուժի, օրենսդիր, դատական և գործադիր մարմինների հստակ տարանջատման տիրույթում: Որևէ մարմին իրավունք չունի ճնշում գործադրել մեկ այլ մարմնի նկատմամբ: Անկախ նրանից, որպես մենք իշխանական ուժ ենք, մենք չենք հանդիսանում շատ խնդիրների պատճառ: Ինչպես մենք, այնպես էլ դուք` մեզ կրողն ու պատասխանատու ենք համարում բոլոր այն խնդիրների համար, որոնք կան մասնավորապես մարդու իրավունքների տիրույթում: Դրանց համար կրում ենք լրջագույն պատասխանատվություն և սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է լուծում տանք բոլոր հարցերին»,- նշեց Մակունցը:
Մակունցը նաև անդրադարձավ Մարուքյանի այն հայտարարությանը, թե փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է բողոքի ցույցի պատճառով:
Եվ «Լուսավոր Հայաստան» խմբակցության` Քրեական օրենսգրքում խստացում անելու մասին նախագիծը բերելու հայտարարությունից հետո Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նույն նախագիծը: Մակունցը նշեց, որ նախկինում որպես ընդդիմություն բարձրաձայնել են շատ հարցեր և ուրախ կլինեին, որ այդ հարցերը արձագանք գտնեին իշխանության կողմից:
«Եվ այն պարագայում, երբ ձեր բարձրացրած խնդիրները տեղ են գտել, հասցեագրվել են ու լուծում ստացել, դա գրագողություն անվանելը չեմ հասկանում»,-նշեց նա:
Նույն նիստում Էդմոն Մարուքյանն իր ելույթում բարձրացրել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշակի խնդիրներ` նշելով, որ իրավունքների պաշտպանության հարցը դեռ այնքան էլ լավ չէ:
Ազգային ժողովը հունվարի 17-ի նիստում քննարկում է արդեն ստեղծված տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Մարդու իրավունքների և պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: