
PDVSA-ի եվրոպական գործընկերները դադարեցրել են նավթի գնումն ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո. Reuters

Վենեսուելայի PDVSA պետական նավթընկերության եվրոպական գործընկերները դադարեցրել են նրանից նավթի գնումներն՝ ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո: Հունվարի 31-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առեւտրականներին։
Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է Եվրամիության կողմից PDVSA-ի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման ֆոնին: Հունվարի 31-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ սահմանափակիչ միջոցների կիրառումն իրոք հնարավոր է, սակայն դրանք ուղղված կլինեն «կոնկրետ անձանց» դեմ, «որոնք բռնություն են կիրառում եւ կործանում ժողովրդավարությունը»: Եվրոպայում PDVSA-ի հիմնական սպասարկյալներն են Շվեդիայի Nynas AB-ն, Իսպանիայի Repsol-ը, ինչպես նաեւ Trafigura եւ Vitol անդրազգային սակարանային ընկերությունները