
«Միանում եմ «Քառյակ Մեդիային»՝ նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան». Լիլիթ Թումանյան

Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:
Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:
Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով»:
Հարգելի բարեկամներԹույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի…
Gepostet von Lika Tumanyan am Freitag, 1. Februar 2019