Բաժիններ՝

Հունաստանում A տեսակի գրիպը մարդկային կյանքեր է խլում

Հունաստանում աճում են գրիպով հիվանդանալու դեպքերը եւ մահացությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպից 12 մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Գրիպի նկատմամբ հսկողություն է իրականացվում հոկտեմբերի սկզբից մինչեւ մայիսի վերջը, տվյալները հրապարակվում են ամեն շաբաթ:

2019 թվականի չորրորդ շաբաթվա (հունվարի 21-27) ընթացքում 12 մարդ է մահացել: Մեկ շաբաթ առաջ երկու մարդ էր մահացել: Ընդամենն այս տարեշրջանում լաբորատոր եղանակով հաստատված գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Մահացածները 25-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ էին, տեղեկացնում է Ազգային կենտրոնը: Մահվան բոլոր դեպքերը կապված են A գրիպի վիրուսի, A(H1N1)pdm09 եւ A(H3N2) ենթատիպերի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս