
Պե՞տք է Փաշինյանի դիրքորոշումը գնահատել որպես հրաժարում բանակցություններից. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկելու «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը:
«Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությւոնը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման անկունաքարը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից… այդ առնչությամբ հարց է ծագում՝ պե՞տք է Փաշինյանի նման դիրքորոշումը գնահատել որպես հրաժարում բանակցություններից», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարությունում: