
Լցոնված ձվեր «Ձմեռ պապ»

Բաղադրիչներ
1. Պանիր – 100 գ
2. Ձու – 4 հատ
3. Կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ
4. Մայոնեզ – 1 ճ/գ
5. Մանանեխ – 1 ճ/գ
6. Կանաչի
Պատրաստման եղանակը
1. Ձվերը խաշել, կեղևազրկել, բաժանել երկու մասի և սպիտակուցը հանել:
2. Տարայի մեջ խառնել քերած պանիրը և դեղնուցները:
3. Ավելացնել մայոնեզը և մանանեխը, լավ խառնել:
4. Սպիտակուցները լցոնել ստացված զանգվածով:
5. Ձմեռ պապի գլխարկը և քիթը ձևավորել կարմիր պղպեղից, սև պղպեղի հատիկներից՝ աչքերը: Բեղերը ձևավորել մայոնեզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը