
Ամանորյա աղցան «Մուկ»

Բաղադրիչներ
1. Երշիկ – 200 գ
2. Պահածոյացված կանաչ ոլոռ – 100 գ
3. Կարտոֆիլ – 2 հատ
4. Ձու – 3 հատ
5. Մարինացված վարունգ – 2 հատ
6. Գազար – 1 հատ
7. Մայոնեզ – 2 ճ/գ
8. Ձիթապտուղ (սև) – 3 հատ
9. Կանաչի
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլները, գազարը և ձվերը խաշել, սառեցնել, մաքրել:
2. Բանջարեղենը և ձվերը խորանարդաձև կտրատել:
3. Ավելացնել խորանարդաձև կտրատված երշիկը և վարունգները:
4. Ավելացնել ոլոռը և մայոնեզը, խառնել:
5. Ափսեի մեջ աղցանը դնել կաթիլի տեսքով:
6. Ձիթապտուղներից աչքեր և քիթ ձևավորել:
7. Երշիկից ականջներ կտրել, կանաչիից՝ բեղիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը