Բաժիններ՝

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու հրացան

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։ Կոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի վորոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։

Բնակարանատիրոջ հայտնածով՝ դրանք իրեն են։ Ատրճանակն ու հրացանն առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031