
Կարելի է ուտել 6-ից հետո. հնդկահավի միսը՝ բանջարեղենով

Բաղադրիչներ
1. Հնդկահավի փափկամիս – 400 գ
2. Աղացած կոճապղպեղ – 1 թ/գ
3. Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
4. Դդմիկ – 1 հատ
5. Բուլղարական պղպեղ – 1 հատ
6. Լոլիկ – 2 հատ
7. Ձիթայուղ – 2 ճ/գ
8. Կանաչ սոխ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հնդկահավի միսը հավասարաչափ մասերի բաժանել (100գ), ավելացնել աղացած կոճապղպեղը և կիտրոնի հյութը: Դդմիկը և լոլիկները կլորավուն կտրատել, պղպեղը շերտատել: Կանաչ սոխը մեծ կտորներով կտրատել:
2. Հավի փափկամիսը և բանջարեղենը դնել փայլաթիթեղով պատված տապակի մեջ: Համեմել աղով, պղպեղով, ծածկել փայլաթիթեղով և եփել 20 րոպե: Անյուհետև հանել վերևից փայլաթիթեղը, բանջարեղենի և հնդկահավի վրա յուղ ավելացնել և եփել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը